Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
19.12.2017 | 00:25

Մի՛ ենթարկվիր ամեն հողմի և մի՛ գնա ամեն շավղով, քանզի դրանք մեղավորի ու երկերեսանի մարդու բաժինն են։ Հաստա՛տ եղիր քո իմաստության մեջ, և քո խոսքը թող մե՛կ լինի։ Լսելու մեջ փութկո՛տ եղիր և պատասխան խոսքի մեջ` համբերո՛ղ։ Եթե քո մեջ իմաստություն կա, պատասխա՛ն տուր մերձավորիդ, իսկ եթե ոչ` քո ձեռքը թող բերանիդ վրա լինի։ Փառքն ու անարգանքը խոսքի մեջ են, և մարդու կործանումը` իր լեզվի վրա։


Սիրաքի իմաստություն 5. 11-15

Դիտվել է՝ 2440

Մեկնաբանություններ